Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Ոնց էլ իրար գտել են

Ոնց էլ իրար գտել են
12.11.2012 | 19:25

ԿԳ նախարար Արմեն ԱՇՈՏՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երբ լսում եմ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների ելույթներն առ այն, որ նրանք, հանուն ներկայիս իշխանությունների տապալման, պատրաստ են համագործակցել անգամ սատանայի հետ, ակամայից մտածում եմ` ավելի դիպուկ դժվար է ասել, ոնց էլ իրար գտել են»:

Դիտվել է՝ 4905

Մեկնաբանություններ